Հայկական պատվիրակությունը կմասնակցի Հեռահաղորդակցության միջազգային միության համաժողովին 1 հոկտեմբերի 2010 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-22-ը Գուադելախարայում (Մեքսիկական Հանրապետություն) կկայանա Հեռահաղորդակցության միջազգային միության լիազոր համաժողովը, որին կմասնակցի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Վալտեր Մարությանի գլխավորած պատվիրակությունը: Լիազոր համաժողովի ընթացքում ՀՄՄ անդամ-պետությունների կողմից կընդունվեն այնպիսի որոշումներ, որոնք կնպաստեն ամբողջ աշխարհում կապի և տեղեկատվայնացման զարգացման ապահովմանը, ինչպես նաեւ հնարավորինս մեծ չափով դրական ազդեցություն կունենան ոլորտի համընդհանուր առաջընթացի համար: ՀՄՄ սեկտորային անդամները (ճանաչված օպերատորական գործակալությունները, գիտական և արդյունաբերական կազմակերպությունները, միջազգային բնույթի ֆինանսական կամ զարգացման հաստատությունները և կազմակերպությունները) դիտորդի կարգավիճակով նույնպես կմասնակցեն համաժողովին: ՀՄՄ լիազոր համաժողովը կարևոր միջոցառում է նաեւ կապի և տեղեկատվայնացման բնագավառում գործող առաջատար ընկերությունների հետ գործնական պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) լիազոր համաժողովը միության քաղաքականություն մշակող բարձրագույն մարմինն է: Այն անցկացվում է յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ և ձևավորում է ՀՄՄ ընդհանուր քաղաքականությունը, ընդունում քառամյա ռազմավարական և ֆինանսական պլանները, ընտրում կազմակերպության բարձրաստիճան ղեկավար կազմին, Ռադիոկանոնակարգման խորհրդի անդամներին, ասվում է տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո հաղորդագրության մեջ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները |