Գրիգորի Տրոֆիմչուկ. Ղարաբաղյան հիմնախնդիրը բոլորովին փակուղային իրադրություն չէ 1 հոկտեմբերի 2010 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն այն քիչ երկրներից է, որոնք պահպանում են իրենց հավատարմությունը Ռուսաստանին: Այդ մասին «Ռուսաստան-Հայաստան. Հարաբերությունների նոր մակարդակ» թեմայով Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ընթացքում հայտնել է Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը: Նա հայտնել է, որ ՀՀ-ում ռուսական ռազմակայանի ներկայության գործոնը շատ կարևոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ու Վրաստանի համար: «Մենք չգիտենք, թե ինչպես կզարգանա իրադրությունը մոտակա տարիներին: Խաղացողները թող կանխատեսեն իրադրությունը, երբ այդպիսի ռազմակայան չլինի, այդժամ Ռուսաստանից հետո ոչ մեկը չի համարձակվի իր արյունոտ ձեռքը դնել տարածաշրջանի վրա»,- հայտնել է փորձագետը: Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին` Գրիգորի Տրոֆիմչուկն ընդգծել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը բոլորովին փակուղային իրադրություն չէ: Նրա խոսքով, կարելի է պատկերացնել այն իրավիճակը, երբ Հայաստանին շնորհակալություն կհայտնեն այն բանի համար, որ նա օգնել է Ղարաբաղն այլ պաշտոնական կարգավիճակի բերել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |