Հայաստանի կառավարությունը մտադիր է ամեն տարի 10 տոկոսով նվազեցնել ՃՏՊ քանակը 1 հոկտեմբերի 2010 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Հայաստանի կառավարությունում ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ Ազգային ժողովի նիստում, որը վարում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, քննարկվել է 2009-2010թթ. կատարված աշխատանքի հաշվետվությունը: Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թիվը 2009-ին նվազել է 21 տոկոսով: Այդ մասին հայտարարել է ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերով խորհրդի քարտուղարության պետ Պողոս Շահինյանը «Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիա» հիմնադրամի միջազգային համակարգող Դմիտրի Սամբուկի հետ համատեղ մամլո ասուլիսում: Նա հաղորդել է, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ամեն տարի 10 տոկոսով նվազեցնել ՃՏՊ քանակը: Իր հերթին, Դմիտրի Սամբուկը նշել է, որ ՄԱԿ-ն արդեն ընդունել է ճանապարհային անվտանգության 10-ամյա ծրագիր, որը նախատեսում է ողջ աշխարհում 5 մլն մարդկային կյանքի պահպանում: Նա ասել է, որ «Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիա» հիմնադրամն աջակցում է իրագործվող բոլոր ծրագրերին Հայաստանում ճանապարհային անվտանգության ապահովման համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |