Փիթեր Սեմնեբի. ԵՄ-ն մտահոգված է ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում հաճախակի դարձած միջադեպերի կապակցությամբ 1 հոկտեմբերի 2010 - 21:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյաննայսօրընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչՓիթեր Սեմնեբիին: Հանրապետության նախագահն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հայաստանի Հանրապետության և Եվրամիության փոխգործակցության զարգացման տեսանկյունից, երկուստեք կարևորվել է Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների սահուն ընթացքն ապահովելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ԵՄ խորհրդատուների խմբի աշխատանքի կապակցությամբ, որի գործունեության ընդլայնումը ողջունելի է համարվել: Հանդիպման ընթացքումզրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Փիթեր Սեմնեբին նշել է, որ ԵՄ-ն մտահոգված է ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում հաճախակի դարձած միջադեպերի կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |