Հոկտեմբերի 3-ին Խանտի Մանսիյսկում կկայանա Շախմատի օլիմպիադայի վերջին տուրը 2 հոկտեմբերի 2010 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Շախմատի համաշխարհային օլիմպիադայում, որն ընթանում է Խանտի Մանսիյսկում, հոկտեմբերի 2-ին խաղեր չեն կայանալու: Վերջին 11-րդ տուրը կայանալու է հոկտեմբերի 3-ին: Վերջին տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի Ֆրանսիայի հավաքականի հետ: Երկու թիմերն էլ ունեն 13-ական միավոր և Լեհաստանի, Հունգարիայի և Իսպանիայի հավաքականների հետ կիսում են 4-8-րդ տեղերը: Լրացուցիչ արդյունքներով հայ շախմատիստները զբաղեցնում են 6-րդ, ֆրանսիացիները` 8-րդ տեղը: Օլիմպիադայի առաջնորդն Ուկրաինայի հավաքականն է, որն ունի 18 միավոր: Հայաստան-Ֆրանսիա պարտիաներում խաղալու են հետևյալ զույգերը. Լևոն Արոնյան- Մաքսիկ Վաչիեր-Լագրավե, Վլադիմիր Հակոբյան- Ֆրեսինե Լաուրեն, Գաբրիել Սարգսյան- Վլադիսլավ Տկաչիև և Արման Փաշիկյան- Ռոման Էդուարդ: Հայաստանի կանանց հավաքականը խաղալու է Սլովենիայի հավաքականի հետ: Պարտությունից հետո 10-րդ տուրում հայ շախմատիստուհիները 13 միավորով 15-րդ տեղում են, Սլովենիան նույն միավորներով զբաղեցնում է 20-րդ տեղը: Կանանց շարքում ժամկետից շուտ օլիմպիադայի չեմպիոն է դարձել Ռուսաստանի առաջին թիմը, որը բոլոր 10 տուրերում հաղթանակ է տարել: Հայաստան-Սլովենիա հանդիպմանը խաղալու են հետևյալ զույգերը. Էլինա Դանիելյան, Աննա Մոզիչուկ, Լիլիթ Մկրտչյան- Յանա Կրիվեչ, Լիլիթ Գալոյան- Դարյա Կապս և Նելլի Աղինյան- Վեսնա Ռոզիչ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |