Բաքուն հիմնավորել է երևանյան համաժողովին չմասնակցելն ընտրություններին նախապատրաստվելու անհրաժեշտությամբ 2 հոկտեմբերի 2010 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ներկայացուցիչները հրավիրվել են միջազգային գիտագործնական «Անվտանգության և տեղեկատվական համագործակցության խնդիրները Հարավային Կովկասում» խորագրով համաժողովին, սակայն չեն մասնակցել: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը` ամփոփելով միջազգային գիտագործնական համաժողովի արդյունքները: Նրա խոսքերով, ադրբեջանցիների մասնակցությունը կբարձրացներ աշխատանքի արդյունավետությունը: Սաղաթելյանը հավելել է, որ ադրբեջանական կողմի բացակայությունը հիմնավորվել է ընտրությունների նախապատրաստմամբ: «Սակայն ես հատուկ դիրքորոշում ունեմ այս հարցում, և կարծում եմ, որ նրանց համար շատ դժվար կլիներ ներկայացնել մի երկիր, որի ԱԳՆ հիմնական գործառույթներից է «սև ցուցակներ» կազմելը»,- ասել է Սաղաթելյանը և ավելացրել, որ Բաքվում հայերի նկատմամբ անհանդուրժողականությունը բարձրացվել է պետական գաղափարախոսության մակարդակի:
Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |