Հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Սամվել Խաչատրյանի դին

Հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Սամվել Խաչատրյանի դին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ի սահմաններում, N զորամասի զորանոցի նկուղում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Գևորգի Խաչատրյանի (ծնվ. 1992թ., Արտաշատի զինկոմիսարիատ) դին՝ կախված վիճակում: Սեպտեմբերի 13-ից շարքային Սամվել Խաչատրյանը ստորաբաժանման կազմում մասնակցում էր ճամբարային հավաքների: Կատարվում է հետաքննություն: Դեպքի մանրամասների մասին կհաղորդվի առաջիկայում, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---