ԵԱՀԿ գնահատման առաքելության հետ ՄԱԿ-ը գրեթե ոչ մի կապ չունի![]() 4 հոկտեմբերի 2010 - 14:18 AMT PanARMENIAN.Net - ԼՂ տարածքների շուրջ ԵԱՀԿ գնահատման դաշտային առաքելությունը կապ չունի Ադրբեջանի կողմից ՄԱԿ ԳՎ առաջադրած բանաձևի նախագծի դրույթների հետ` չնայած ադրբեջանական կողմի պնդումներին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեի հետ: Նալբանդյանի խոսքերով, դա ԵԱՀԿ առաքելություն է, և ՄԱԿ կառույցներից դրան մասնակցում են միայն 1-2 հոգի` որպես տեխնիկական փորձագետներ: «ՄԱԿ-ը ոչ մի կառույց կապ չունի այդ առաքելության հետ»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: «Առաքելության նպատակը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում ընդհանուր իրավիճակն ուսումնասիրելն է: Համանախագահներից երկուսը` Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ), վերջերս են նշանակվել, դեռ չեն եղել տարածաշրջանում և մանրամասն ծանոթ չեն իրավիճակի հետ: Նրանք օգտագործում են այս առիթը տեղում իրավիճակին ծանոթանալու համար»,- ասել է նախարարը և ավելացրել, որ հոկտեմբերի 6-ի երեկոյան համանախագահները կժամանեն Երևան: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |