Էդվարդ Նալբանդյանն ու Գրիգոլ Վաշաձեն Երևանում քննարկել են վիրահայությանն առնչվող մի շարք խնդիրներ

Էդվարդ Նալբանդյանն ու Գրիգոլ Վաշաձեն Երևանում քննարկել են վիրահայությանն առնչվող մի շարք խնդիրներ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Գրիգոլ Վաշաձեն Երևանում հանգամանալից քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ կատարվեց երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ բնագավառներում համագործակցությանը, զբոսաշրջության զարգացմանը, գործարար համաժողովների կազմակերպմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացմանը:

Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ:

Հայկական կողմի նախաձեռնությամբ անդրադարձ կատարվեց նաեւ վիրահայությանն առնչվող մի շարք հարցերի, մասնավորապես` կրթության եւ հայկական մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցերի: Հայ-վրացական մշակութային համագործակցության քննարկման ենթատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց մշակութային ոլորտում արձանագրված փոխանակումների ակտիվացման կապակցությամբ: Կարեւորվեց կուտակած դրական փորձի շարունակականության ապահովումը:

Գրիգոլ Վաշաձեն Վրաստանի արտաքին քաղաքականության մասին դասախոսությամբ հանդես եկավ նաեւ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների առջեւ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---