Հայաստանում հայտարարվել է «Աշխատանքի հմտություններ» բիզնես-առաջադրանք մրցույթը երիտասարդների համար 4 հոկտեմբերի 2010 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկել է «Աշխատանքի հմտություններ» գործարար գաղափարների բիզնես-առաջադրանք երրորդ ամենամյա մրցույթը ՀՀ 15-18 տարեկան միջին մասնագիտական հաստատությունների ուսանողների համար: Մրցույթն անց է կացնում Բրիտանական խորհուրդը ՀՀ կրթության ու գիտության նախարարության հետ համատեղ՝ «ԱրմենՏել» ընկերության բացառիկ հովանավորությամբ: Ինչպես լրագրողներին է հայտնել Հայաստանում Բրիտանական խորհրդի ներկայացուցչության տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, մրցույթը մեկնարկում է «Ինչպես հաջողության հասնել ինտերնետի միջոցով» շարադրությամբ, որն հարկավոր է ներկայացնել հոկտեմբերի 29-ից ոչ ուշ: Ըստ հեղինակի, 50 լավագույն շարադրությունների հեղինակները կհրավիրվեն մասնակցելու «Աշխատանքի հմտություններ» բիզնես-առաջադրանք մրցույթի ազգային ճամբարին, որը տեղի կունենա նոյեմբերին Ծաղկաձորում: Ազգային մրցույթի հաղթողները հատուկ մրցանակներ և ընկերությունում պրակտիկա անցնելու հնարավորություն կստանան «ԱրմենՏելից»: Ըստ ՀՀ կրթության ու գիտության նախարարի մասնագիտական կրթության բաժնի պետ Կարեն Վարդանյանի, նպատակը երիտասարդների շրջանում ձեռներեցության զարգացումն է: «Սա սոցիալական պատասխանատվության հենց այն ձևաչափն է, որը մենք կարևորում ենք»,-ասել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Նա նշել է նաև, որ երկխոսության հաստատումը բիզնեսի և կրթության միջև թույլ կտա երիտասարդներին առավել մրցունակ լինել: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |