Կհրատարակվի «Մենք ողջ ենք…Մենք դեռ ճանապարհին ենք..Ակ-Դաղ՝ քառամյա պայքար» գրքի լրացված տարբերակը

PanARMENIAN.Net - Հրատարակման է նախապատրաստվում «Մենք ողջ ենք…Մենք դեռ ճանապարհին ենք..Ակ-Դաղ՝ քառամյա պայքար» գրքի լրացված տարբերակը, որը պատմում է Հայոց ցեղասպանության տարիներին թուրքական կանոնավոր զորքերի դեմ հայ գյուղացիների հերոսական պայքարի մասին:

Առաջին անգամ ռուսերեն լեզվով գիրքը հրատարակվել է 2007 թվականին Դոնի Ռոստովի «Կովչեգ» հրատարակչությունում: Գրքում ներառվել են այն մարդկանց հիշողությունները, որոնք վերապրել են ցեղասպանությունը: Հեղինակներն են Նազար Կապիկյանն ու Գյուլբենկ Գալուստյանը Յոզգաթից՝ նրանք 4 տարի անց են կացրել լեռներում, ինքնապաշտպանության ջոկատների կազմում: Նախատեսվում է նաև թողարկել գրքի աուդիո-տարբերակը և թարգմանել այն անգլերեն: Ինտերնետում կա www.akdagbook.ru կայքէջ, որտեղ կարելի է լրացուցիչ տեղեկություններ ստանալ գրքի մասին և հատվածներին ծանոթանալ, հայտնում է «Երկրամասը»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---