Մանուկ Վարդանյանն ԱԶԲ-ի ներկայացուցիչներին առաջարկել է քննարկել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի զարգացումը տարածաշրջանային մակարդակով![]() 4 հոկտեմբերի 2010 - 15:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) բարձրաստիճան պատվիրակությանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել բանկի ներկայացուցիչներին` ԱԶԲ-ի կողմից Հայաստանում իրականցվող ճանապարհաշինարարական մի շարք ծրագրերի ֆինանսավորման համար: ԱԶԲ-ի գործադիր տնօրեն Աշոկ Լահիրիի խնդրանքով նախարարը մանրամասն ներկայացրել է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու և «Հյուսիս- Հարավ» երկաթուղու կառուցման ծրագրերի ընթացքը: Մ.Վարդանյանը տեղեկացրել է, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի առաջին տրանշի` Երևան-Աշտարակ 11,71 կմ երկարությամբ գոյություն ունեցող ճանապարհային հատվածի վերակառուցման համար արդեն հայտարարվել է մրցույթ, և մինչև տարեվերջ շինարարական կազմակերպության հետ կկնքվի համապատասխան պայմանագիր: Զուգահեռ աշխատանքներ են տարվում ծրագրի երկրորդ մասնաբաժնի ստացման համար: Մ.Վարդանյանն անդրադառնալով նաև մրցույթների անցկացման կարգին` տեղեկացրել է, որ մրցութային հանձնաժողովում արդեն ընդգրկվել է հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, իսկ լրատվամիջոցների մասնակցությամբ ապահովվում է դրանց թափանցիկությունը: Աշոկ Լահիրին գոհունակություն է հայտնել Հայաստանում բանկի կողմից իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերի որակի վերաբերյալ և կարևորել դրանց պահպանումն ու շահագործումը: Նախարար Մ.Վարդանյանը բանկի ներկայացուցիչներին առաջարկել է քննարկել նաև «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի տարածաշրջանային զարգացման խնդիրը, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |