Նամազը Անիի ավերակներում մի ակցիա է, որն ուղղված է ոչ միայն հայերի, այլ նաև աշխարհի բոլոր քրիստոնյաների դեմ![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրք ազգայնամոլները, նամազ անելով Անիի ավերակներում , ոտնակոխ արեցին հոգևոր արժեքները: Այդ քայլը իսկական սրբապղծություն է: Այդ մասին գրում է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Ըստ նրա, թուրք ազգայնականների ակցիան ուղղված է ոչ միայն հայերի, այլ նաև աշխարհի բոլոր քրիստոնյաների դեմ: «Անկասկած, նամազն Անիում և պատարագը Աղթամարի Սբ Խաչում, իսկ հետո խաչի տեղադրումը այդ եկեղեցու գմբեթին, պատահական իրադարձություններ չեն: Պետք չէ մոռանալ, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունները իսլամիստական են և օգտագործում են կրոնական գաղփարները քաղաքական նպատակով: Շահան Քանդահարյանը ափսոսանքով նշում է, որ Անկարայի խաղը հայ մշակույթի արժեքների վերականգնման վերաբերյալ, շարունակվում է բացառապես թուրքական կողմի թելադրած կանոններով: Հայկական կողմից դեռևս նախաձեռնություն չկա, հակառակ դեպքում մենք ընդվզման ալիքի նախանշաններ կտեսնեինք քրիստոնեական աշխարհում»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |