ՀԾԿՀ փորձագետները հաղորդակից կդառնան ՏՏ ոլորտին 4 հոկտեմբերի 2010 - 16:36 AMT PanARMENIAN.Net - ՎԶԵԲ-ը արագ փոփոխվող հեռահաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աջակցում է շուկայի կարգավորման զարգացմանը՝ առաջարկելով վերապատրաստում և օժանդակում Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ): Վերջին տարիների ընթացքում Հայաստանում էլեկտրոնային հաղորդակցման ոլորտը զգալիորեն աճել և ենթարկվել է կառուցվածքային փոփոխությունների՝ հետևելով միջազգային տենդենցներին և տեխնոլոգիական առաջընթացին: Ծրագիրը կօգնի ՀԾԿՀ-ին ներդրողների համար հաղթահարել շուկայի բարելավվող պայմանների բարդությունները՝ լիովին մրցակցային շուկայական պայմաններում առաջարկելով ավելի շատ ընտրություն և պաշտպանություն հաճախորդներին: Վերապատրաստման ծրագրի նպատակն է ցույց տալ այլ երկրներում կարգավորող մարմինների կատարած կարևոր փոփոխությունները: Նախագծի շրջանակներում Հայաստան կժամանի փորձագետների թիմ, որն ունի մարտավարության, կարգավորման և աշխատանքային զգալի փորձ: Վերապատրաստման ծրագիրը կսկսվի 2010թ. հոկտեմբերի 4-ին Երևանի ՀԾԿՀ-ի գրասենյակում: Կհրավիրվեն ոլորտին ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչներ: Վերապատրաստման թեմաները ութ շաբաթյա նյութ են կազմում: Վերապատրաստումն կանցկացվի 6 ամսվա ընթացքում, սույն թվականի հոկտեմբերից մինչև հաջորդ տարվա մարտն ընկած ժամանակահատվածում: Այդ ամբողջ ընթացքում արտասահմանյան փորձագետները նաև կաջակցեն ՀԾԿՀ-ի փորձագետներին Հայաստանի էլեկտրոնային շուկայի առջև ծառացած սպեցիֆիկ կարգավորման հարցերի լուծման գործում, հաղորդում է ՀԾԿՀ մամլո ծառայությունը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |