Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի տնօրենին ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալ կշնորհվի 4 հոկտեմբերի 2010 - 16:38 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում գիտության զարգացմանն աջակցելու գործում ունեցած ավանդի համար» Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործադիր տնօրեն Ադրիաան Վան դեր Մեերը կպարգևատրվի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ոսկե մեդալով: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ ԳԱԱ տեղեկատվա-վերլուծական կենտրոնից, մեդալի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կոնենա հոկտեմբերի 5-ին: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Գիտության պետական կոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանը, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կողմից ֆինանսավորվող գիտական նախագծերի ղեկավարներ, գիտական հասարակայնության ներկայացուցիչներ: Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը (ՄԳՏԿ) միջկառավարական կազմակերպություն է, որը հիմնադրել են Եվրամիությունը, Ճապոնիան, Ռուսաստանի Դաշնությունը և ԱՄՆ-ն: Ներկայումս Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը ֆինանսավորվում է Նորվեգիայի, Կորեայի Հանրապետության և Կանադայի կողմից: Հայաստանը Միջազգային գիտատեխնիկական կենտրոնին միացավ 1994թ.: Հայաստանում իր գործունեության 15 տարիների ընթացքում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը ֆինանսավորել է 38,6 միլիոն դրամի 162 նախագիծ, այդ թվում` 53 նախագիծ ՀՀ ԳԱԱ-ից: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով Փաշինյանն ակնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ «Բա կարո՞ղ է՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա» Նա նաև ասել է, որ եթե ՔՊ–ն չլիներ իշխանության, Հայաստանը հիմա կլիներ գուբերնիա Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու Շուշիում է անցնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը Փաշինյան․ Կոմունիկացիաների բացումը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրումից շուտ լինել «Եթե տարածքային անբողջականությունը ճանաչվում է՝ մնացած բոլոր հարցերը լուծվում են»,- ասել է նա |