Բակո Սահակյանն այցելել է Մեղրագետի վրա կառուցվող հիդրոհանգույց 4 հոկտեմբերի 2010 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին այցելել է մայրաքաղաքի եւ նրա շրջակայքում գտնվող մի շարք օբյեկտներ: Երկրի ղեկավարն իր այցելությունը սկսել է մայրաքաղաքի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոնից, որտեղ ծանոթացել է հաստատության գործունեությանը եւ աշխատանքային պայմաններին: Նախագահը նշել է, որ օրթոպեդիկ կենտրոնի պայմանները շոշափելիորեն տարբերվում են նախկինից, եւ անհրաժեշտ է էլ ավելի բարելավել դրանք: Այնուհետեւ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում կառուցվող թիվ 6 միջնակարգ դպրոց եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Նախագահը, բավարար գնահատելով կատարվող շինարարությունը, միաժամանակ նշել է, որ անհրաժեշտ է արագացնել աշխատանքների տեմպերը: Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Մեղրագետի վրա կառուցվող հիդրոհանգույց: Երկրի ղեկավարը կարեւորել է այս օբյեկտի շինարարությունը՝ այն համարելով մայրաքաղաք Ստեփանակերտի անխափան ջրամատակարարման ապահովման հանգուցային օղակներից մեկը: Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այսուհետ նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով Վարչապետն ընդգծել է երեխայի համար դպրոցում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծելու կարևորությունը Միրզոյանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին․ ՀՀ-ն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը «Մենք ինքներս առերեսվել ենք նույն ավերածությանը մեր տարածաշրջանում»,–ասել է նա Փաշինյան․ Freedom House–ի զեկույցները կարևոր ազդակ են ՀՀ կառավարության համար Վարչապետն ընդունել է Freedom House Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրենին |