Տեղի ունեցավ Կովկասի և Կենտրոնական Ասիայի մարդու իրավունքների ազգային հաստատությունների առաջին հանդիպումը 4 հոկտեմբերի 2010 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ից- հոկտեմբերի 1-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Բրատիսլավայյի տարածաշրջանային գրասենյակը և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը համատեղ կազմակերպեցին Կովկասի և Կենտրոնական Ասիայի մարդու իրավունքների ազգային հաստատությունների` ենթատարածաշրջանային մակարդակով առաջին հանդիպումը, որի խորագիրն էր` «Փոքրամասնությունների իրավունքները և սեռերի իրավահավասարության խթանման օրակարգ. անկախ և գործող մարդու իրավունքների ազգային հաստատություններ»: Միջոցառումը տեղի ունեցավ Աղվերանում: Այս իրադարձությունը միավորեց Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների Օմբուդսմեններին, տարածաշրջանում մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներկայացուցիչներին և ՄԱԶԾ տարածաշրջանային գրասենյակի համապատասխան գործընկերներին: Հանդիպմանը հրավիրված էին նաև օտարերկրյա փորձագետներ, ովքեր հանդես եկան բանախոսությամբ և զեկույցներով, ինչպես նաև ներկայացրեցին տարածաշրջանի այլ երկրների վերջին տարիների փորձը: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը Հայաստանում` Դաֆինա Գերչևան և Ժողովրդավարական կառավարման պրակտիկայի ղեկավար Անի Դեմիրճյանը, հաղորդում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |