Իրանը շարունակելու է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների պատճառների իր հետաքննությունը![]() 4 հոկտեմբերի 2010 - 20:52 AMT PanARMENIAN.Net - Թեհրանը շարունակելու է Նյու-Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների պատճառների իր հետաքննությունը, որպեսզի ԱՄՆ-ն դադարի շահարկել այդ իրադարձությունների հետևանքները` որպես Իրաքում ու Աֆղանստանում իր ներկայության առիթ, հայտնել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: «Ամեն ինչ պետք է միանգամայն պարզ լինի, ԱՄՆ-ն պետք է փաստացիորեն հաստատի այդ իրադարձությունների պատճառները, այլ ոչ թե համաձայնենք ԱՄՆ նախագահի խոսքերի հետ և ասենք, որ դա ճիշտ է: Եթե մենք (Իրանը) հապաղեինք սեպտեմբերի 11-ի իրադարձությունների պատճառները հետազոտելու առաջարկի հարցում, ապա ԱՄՆ-ն այդ իրադարձությունների շուրջ սրբազան կերպար կստեղծեր, որպեսզի դրանք օգտագործեր որպես աշխարհի ցանկացած անկյունում իր ներխուժումների ու հեղաշրջումների պատճառ»,- Ահմադինեժադի խոսքերն է մեջբերում գործակալությունը: Մեկնաբանելով իրադրությունն Աֆղանստանում և Իրաքում` Ահմադինեժադն ասել է, որ եթե ամերիկացիները «չլքեն տարածաշրջանը, ապա այդ տարածաշրջանի ժողովուրդները նրանց դուրս կշպրտեն», հաղորդում է իրանական ԻԼՆԱ գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |