Տիգրան Սարգսյանը Եղեգնաձորում մասնակցել է Մոմիկի 750-ամյակի և բերքի տոնին նվիրված տոնակատարություններին 4 հոկտեմբերի 2010 - 21:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 3-ին Վայոց Ձորի մարզում էր, որտեղ տեղի են ունեցել հայկական վերածննդի ժամակաշրջանի հայ մանրանկարիչ, քանդակագործ ու ճարտարապետ Մոմիկի 750-ամյակին նվիրված տոնակատարությունները։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, Օրբելյան իշխանական տան եկեղեցանիստ Նորավանքի վանքային համալիրի տարածքում տեղի է ունեցել Մոմիկի թանգարանի բացման արարողությունը, որտեղ կառավարության ղեկավարը շնորհավորել է ներկաներին թանգարանի բացման առթիվ։ Թանգարանի ցուցադրությանը ծանոթանալաց հետո կայացել է Մոմիկի 750-ամյակին նվիրված պետական հանձնաժողովի հոբելյանական նիստը, որը վարել է Տիգրան Սարգսյանը։ ՀՀ վարչապետին զեկուցվել է կառավարական հանձնաժողովի կողմից նախատեսված ծրագրի կատարման ընթացքի և հետագա անելիքների մասին։ «Մենք արձանագրում ենք, որ բոլոր այն միջոցառումները, որ հանձնաժողովը հաստատել էր, ի կատար են ածվել, և որոշ միջոցառումներ էլ ընթացքում են։ Մեր քաղաքացիներին զանգվածային լրատվության միջոցներով փորձել ենք ներկայացնել Մոմիկի ժառանգությունը։ Իրականացված միջոցառումները` թե՛ երիտասարդների այցելությունները, թե՛ մրցույթները, թե՛ կրթաթոշակի սահմանումը, այդ մասին են վկայում»,- նշել է Տիգրան Սարգսյանը` ամփոփելով հոբելյանական նիստը: Վարչապետը Եղեգնաձոր քաղաքում մասնակցել է Մոմիկի 750-ամյակին նվիրված բացօթյա համերգային ծրագրին։ Մոմիկի 750-ամյակի տոնակատարություններին զուգահեռ Վայոց Ձորում տեղի է ունեցել նաև բերքի տոն, որը Եղեգնաձորում նշվում է 1965 թվականից ի վեր։ Այս առիթով ևս կառավարության ղեկավարը շնորհավորել է մարզի բնակիչներին և նշել, որ նման տոնակատարություններն այլևս պետք է ավանդական դարձնել։ Այնուհետև 8 վայոցձորեցիներ Մոմիկի ծննդյան 750-ամյակի միջոցառումներին ակտիվ մասնակցելու և Վայոց Ձորի մշակութային կյանքի զարգացման գործում ունեցած ավանդի համար արժանացել են վարչապետի խրախուսանքներին։ Բերքի տոնի առթիվ կազմակերպված ցուցահանդեսում շրջելուց հետո Տիգրան Սարգսյանը հարակից ճեմուղում ծառ է տնկել և այցելել Մոմիկի հուշարձան։ Վարչապետի հաջորդ կանգառը 1968 թվականին կառուցված և 1998 թվականին վերանորոգված Եղեգնաձորի երկրագիտական թանգարանն էր, որտեղ հյուրերին ծանոթացրեցին շրջանում հնագիտական պեղումների գտածոներին։ Մոմիկի ծննդյան տոնակատարություններին նվիրված ծրագրի շրջանակներում պետք է իրականացվի նաև թանգարանի ջեռուցումը։ Տիգրան Սարգսյանն այցելել է «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան (սբ. Հակոբ եկեղեցի, XIII-XIVդդ.), որտեղ ունկնդրել է երիտասարդ կատարողների կողմից ներկայացվող հայ դասական երաժշտության կատարումներ և գրառում է թողել պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ |