Ադրբեջանական ԶԼՄ-ները հավատարիմ են ավանդույթներին` այս անգամ բավական ինքնատիպ մեկնաբանելով Ղարաբաղի մասին ԵԽՆՀ ղեկավարի խոսքերը 5 հոկտեմբերի 2010 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Մակեդոնիայի արտգործնախարար Անոտնիո Միլոշոսկին, որը Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնախմբի (ԵԽՆՀ) նախագահն է, պատասխանելով ԵԽԽՎ-ում հայկական և ադրբեջանական պատվիրակությունների հարցերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, ասել է, որ այն պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Եվրաինտեգրացիայի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: «Անտոնիո Միլոշսկին խորամուխ չի եղել խնդրի մանրամասների մեջ և ասել է, որ հասկանում է երկու կողմերի զգացմունքները»,- ասել է Զոհրաբյանը: Միաժամանակ նա հաղորդել է, որ Միլոշոսկին հույս է հայտնել, որ այդ հարցը դրական լուծում կստանա ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Միաժամանակ, ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդել է, որ Միլոշոսկին, պատասխանելով ադրբեջանական պատվիրակության անդամի հարցին, իբր հայտարարել է, որ «տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը որպես գերագույն սկզբունք, պետք է կիրառվի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ողջ աշխարհի նկատմամբ»: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |