Հայ ժողովուրդը միշտ պատվել է ուսուցչին ու խոնարհվել նրա վաստակի առաջ

Հայ ժողովուրդը միշտ պատվել է ուսուցչին ու խոնարհվել նրա վաստակի առաջ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ուսուցիչներին նրանց մասնագիտական տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.« Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական այս գեղեցիկ տոնի առթիվ եւ սրտի խորքից բխող ջերմ խոսքեր ու անկեղծ բարեմաղթանքներ հղում բոլորիդ: Մեծ պատասխանատվություն եւ ծանր բեռ է ընկած ձեր ուսերին: Դուք կրթում ու դաստիարակում եք մեր երեխաներին, ովքեր հերոսական Արցախի ապագան են ու վաղվա տերը: Այդ ապագան մեծապես կախված է նաեւ ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքից, նրանից, թե ինչպես եք դուք այսօր իրականացնում այդ չափազանց կարեւոր առաքելությունը»:

«Մեր ժողովուրդը միշտ պատվել է ուսուցչին ու խոնարհվել նրա վաստակի առաջ: Այսօր էլ բարձր է ուսուցչի դերը մեր հասարակության կյանքում: Եվ դրանով է պայմանավորված, որ Արցախի իշխանությունները անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում ուսուցիչների համար աշխատանքի նորմալ պայմաններ ստեղծելու, կրթության որակը բարձրացնելու, ոլորտում առկա խնդիրները ժամանակին ու արդյունավետ կերպով լուծելու ուղղությամբ: Վստահ եղեք, այդ գործընթացը կկրի շարունակական բնույթ»,-ասվում է Բակո Սահակյանի ուղերձում, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---