Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարտք է ճապոնական ընկերությանը 5 հոկտեմբերի 2010 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Ճապոնական «Pioneer» խոշոր ընկերությունը դատի է տվել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը: Ընկերությունը Բաքվի թիվ 1 տեղական տնտեսական դատարան է դիմել պարտքը մարելու հայցով: Այսօր դատավոր Մուսեիբ Բայրամովի նախագահությամբ կայացավ դատարանի նախապատրաստական նիստը: Դատական քննությունը նշանակված է հոկտեմբերի 12-ին: Նշենք, որ ընկերության և նախարարության միջև գործարք է կնքված: Գործարքի համաձայն, ընկերությունը պարտավորվել է Ադրբեջանի ՊՆ-ին էլեկտրոնային սարքավորումներով ապահովել: Սակայն աշխատանքն ավարտելուց հետո նախարարությունը չի մարել իր պարտքը: Հայցի համաձայն, պաշտպանության նախարարության պարտքը կազմում է ավելի քան 100 հազար մանաթ, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |