Վրաերթի է ենթարկվել ոստիկանության ավագ լեյտենանտ Տիգրան Սահակյանը 5 հոկտեմբերի 2010 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին, ժամը 00.15-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Բագրևանդի փողոցի թիվ 14 էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ, 1979 թ. ծնված Տիգրան Սահակյանին: Նա տեղում մահացել է: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |