«Հայպետհիդրոմետ». Եղանակը շուտով կտաքանա, բայց ոչ տևական ժամանակով 5 հոկտեմբերի 2010 - 16:28 AMT PanARMENIAN.Net - «Օդի ջերմաստիճանը, եթե մինչև երեկ բարձր էր նորմայից, ապա երեկ հավասարվեց նորմային, նույնիսկ կարող ենք ասել, որ 1 աստիճանով նվազեց: Առաջիկա 2 օրերին կպահպանվի ամպամածությունը, և կլինեն տեղումներ: Առաջիկայում`հոկտեմբերի 7-ին, տեղումները կթուլանան, իսկ դրանց հավանակությունը կպահպանվի միայն առանձին շրջաններում: Հոկտեմբերի 8-10-ը հանրապետությունում, բացառությամբ Լոռու և Տավուշի մարզերի, սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ»,- հոկտեմբերի 5-ին մամլո ասուլիսում ասել է «Հայպետհիդրոմետի» օպերատիվ կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը: «Հայպետհիդրոմետի» տվյալներով, հոկտեմբերի 8-ից սպասվում է ջերմաստիճանի բարձրացում, որը կտատանվի 23-24 աստիճաններում: Զ. Պետրոսյանի խոսքերով, առաջիկայում ջերմաստիճանային կտրուկ փոփոխություններ չեն սպասվում, սակայն հոկտեմբերի 11-ին կրկին կանխատեսվում են տեղումներ: Հոկտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը, ըստ նրա, 19-20 աստիճան է: Հոկտեմբերի 4-ին տեղացել է 27 միլիմետր անձրև, որը ըստ համապատասխան ուսումնասիրությունների, կազմել է հոկտեմբեր ամսվա տեղումների նորմայի կեսը: Մասնագետը խորհուրդ է տվել ձեռքի տակ ունենալ և տաք հագուստ, և’ անձրևանոց: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |