Ըստ նախնական պայմանավորվածության, Հարրի Բարդինը իր 70-ամյակը կնշի Երևանում![]() ![]() PanARMENIAN.Net - «Ձեր ավանդը հայ մշակույթի ոլորտում հսկայական է, ընդ որում ոչ միայն կինոյում ու անիմացիայում: Ես ցնցված էի թատերական նկարիչների ձեր ցուցահանդեսով: Դուք վերածնում եք գրեթե մոռացված արվեստն ու փոխանցում եք այն երիտասարդներին»,-ասել է ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի բաժնի վարիչ Սոնա Հարությունյանը՝ նախարարության ոսկե մեդալրը հանձնելով ՀՀ ժողովրդական նկարիչ, բեմադրիչ ռեժիսոր, անիմատոր Ստեփան Անդրանիկյանին: ReAnimania միջազգային անիմացիոն փառատոնի ամփոփիչ մամլո ասուլիսում հարպարակվեց «Լավագույն դեբյուտ» անվանակարգում փառատոնի հաղթողի անունը: Դա երիտասարդ անիմատոր Մերի Կյուրեղյանն է, որն արժանացավ այդ պարգևին «Արևն ու խավարասերը» ֆիլմի համար: «Մերին դրամական պարգև չի ստանա, սակայն ՀՀ ազգային կինոկենտրոնի, փառատոնի ղեկավարության և մշակույթի նախարարության համատեղ ֆինանսավորմամբ նա ֆիլմ կնկարահանի, որը, հուսով եմ, մենք կտեսնենք արդեն 2011թ.»,-նշել է փառատոնի նախագահ Վրեժ Քասունին: Փառատոնի ղեկավարները հայտարարել են նաև, որ «Տաղանդների որս» անվանակարգում հաղթել են Դավիթ Աշոտյանը. Զաքար Դեմիրճյանը ու Լիլիթ Շահմուրադյանը, որոնք 9-ամսյա դասընթացների կմասնակցեն KASSart Studio-ում: Իսկ Լիլիթ Ծատուրյանը Հայաստանը կներկայացնի Ֆրանսիայի Gobelins անիմացիայի համալսարանի ամառային դպրոցում: Քասունին հավելել է նաև, որ ReAnimania 2011-ի ծրագրի 80 տոկոսն արդեն պատրաստ է և արդեն կա հյուրերի հետ նախնական պայմանավորվածություն: «Նրանցից մեկը կլինի ռեժիսոր անիմատոր Հարրի Բարդինը, որն այստեղ կնշի իր 70-ամյակը: Նա Հայաստանում կցուցադրի իր նոր ֆիլմը, որը նույնիսկ ՌԴ-ում դեռ չի ցուցադրվել»,-ասել է Քասունին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |