Շավարշ Քոչարյանը գտնում է, որ այժմ Հայաստանը պետք է զբաղվի իր անվտանգության ապահովման խնդիրներով![]() 5 հոկտեմբերի 2010 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ՀՀ խորհրդարանում հոկտեմբերի 5-ին Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին «Ժառանգության» օրինագծի քննարկման ժամանակ հայտնել է, որ հայկական կողմը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Մադրիդյան սկզբունքներն ու պետերբուրգյան առաջարկներն ընդունել է որպես բանակցությունների հիմք: «Մադրիդյան փաստաթուղթն իր մեջ ներառում է միջազգային իրավունքի 3 սկզբունք` ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Ադրբեջանական կողմը մերժում է այդ սկզբունքներից երկուսը` ուժի չկիրառումն ու ազգերի ինքնորոշման իրավունքը, իսկ երրորդ սկզբունքի էությունը խեղաթյուրում է, ինչը հակասում է ՄԱԿ-ի Կանոնադրությանը»,- ասել է փոխարտգործնախարարը: Նա հայտնել է նաև, որ Ադրբեջանը ձգտում է տարածաշրջանում ստատուս-քվոյի պահպանմանը, հետևաբար հայկական կողմը պետք է զբաղվի իր անվտանգության ապահովման խնդիրներով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |