Թուրք դիվանագետները գերազանցում են իրենց լիազորությունները` փորձելով թույլ չտալ Հայոց ցեղասպանության ճանաչումը![]() 5 հոկտեմբերի 2010 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի Սպիլիմբերգո քաղաքի իշխանությունները, որտեղ սեպտեմբերի 30-ին կայացավ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը, վախենալով փչացնել Թուրքիայի հետ հարաբերությունները, գերադասել են լռություն պահպանել այդ պատմական հարցի առնչությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել իտալական Ֆրիուլի-Վենետիկ-Ջուլիա մարզի հայ համայնքի ղեկավար Դանիել Թեմրեզյանը, նախքան քննարկման մեկնարկը Միլանում Թուրքիայի հյուպատոսը նամակ է հղել Սպիլիմբերգոյի քաղաքապետին` հայտնելով, որ Օսմանյան կայսրության մեկուկես միլիոն հայերի ոչնչացման դեպքում «ցեղասպանություն» տերմինը կիրառելը նպատակահարմար չէ: Ինչպես նշել է Թեմրեզյանը, ամենայն հավանականությամբ, ենթարկվելով Թուրքիայի հյուպատոսի ճնշմանը, իտալական իշխանությունները Սպիլիմբերգոյի քաղաքային իշխանություններին խորհուրդ են տվել նաև «ձեռնպահ մնալ» «ցեղասպանություն» բառի կիրառությունից: Դանիել Թեմրեզյանի խոսքով, մոտ ժամանակներս Սպիլիմբերգոյի քաղաքապետն այդ առիթով բացատրություններ կներկայացնի իրեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |