Թվային տախոգրաֆների համակարգը Հայաստանում կներդրվի 2011թ. հունվարի 1-ից 5 հոկտեմբերի 2010 - 18:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀտրանսպորտի և կապի նախարարՄանուկ Վարդանյանի մոտ հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել հանդիպում բեռնափոխադրումներ իրականացնող մի շարք տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Տրանսպորտիև կապի փոնախարարԱրտաշեսԱվետիսյանը ներկաներին տեղեկացրել է, որ հունվարի 1-ից հանրապետությունում կներդրվի թվային տախոգրաֆների համակարգ: Ինչպես նշվում է ՀՀտրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, ըստ այդ նոր համակարգի, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն թվային տախոգրաֆներով (հսկիչ սարք), իսկ դրանց վարորդները` ունենան թվային տախոգրաֆի քարտեր: «Թվային տախոգրաֆները կվերահսկեն վարորդների աշխատաժամանակը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Արտաշես Ավետիսյանը նշելէ,որտախոգրաֆների տեղադրման անհարժեշտությունը բխում է «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներից, որին Հայաստանը միացել է 2006թ.-ին: Փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ համակարգի ներդրման նպատակով շուտով կհայտատրվի միջազգային բաց մրցույթ: Տախոգրաֆը չափման տեխնիկական սարք է, որը նախատեսված է ավտոմեքենայի ժամանակի, արագության, շարժման, վարորդների աշխատանքի և հանգստյան շրջանների անընդմեջ ինդիկացման ու գրանցման համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |