ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավորություն է ընձեռում ուսանողներին շփվել միմյանց հետ ընդամենը 1 դրամ/րոպե սակագնով 5 հոկտեմբերի 2010 - 19:09 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորի ուսանող բաժանորդները, ընտրելով «ԵՍ» կանխավճարային սակագնային պլանը, հնարավորություն ունեն ազատ և ակտիվ շփվելու ընկերների հետ, ուղարկել SMS/MMS հաղորդագրություններ և օգտվել ինտերնետից լավագույն սակագներով: Այսպես, բուհական տարածքներից «ԵՍ» սակագնային պլանի բաժանորդները կարող են միմյանց զանգահարել 1 դրամ/րոպե սակագնով: «ԵՍ» սակագնային պլանի բաժանորդ կարելի է դառնալ` այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոն: Քարտը ձեռք բերելիս անձնագրի հետ մեկտեղ անհրաժեշտ է ներկայացնել նաև ուսանողական տոմսը, քանի որ առաջարկը գործում է միայն ուսանողների համար, հաղորդում է «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամլո ծառայությունը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |