Հայաստանում տեղական և ներկրվող արտադրանքի հարկադրման միջև տարբերությունը չափազանց մեծ է 5 հոկտեմբերի 2010 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովն աշնանային նստաշրջանի ընթացքում հոկտեմբերի 5-ին քննարկել է «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելը, ինչպես նաև «Ծխախոտի արտադրության համար հաստատագրված վճարի մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարի մասին» օրենքներն ուժը կորցրած համարելու օրինագծերում փոփոխություն կատարելը: «Այդ օրինագիծը նպատակ ունի համեմատել տեղական արտադրողների և ներկրողների հարկադրումը: Մինչև 2008-ը հարկադրումը նույնն էր, սակայն ճգնաժամի պատճառով նվազել է տեղական արտադրանքի հարկը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նրա խոսքերով, օրենսդրական փոփոխությունների արդյունքում տեղական և ներկրվող ոգելից խմիչքների ակցիզի արժեքի տարբերությունը կկրճատվի 220 դրամից մինչև 120 դրամ: «Ժառանգություն» կուսակցության առաջարկով օրինագծում փոփոխությունների քննարկումը տեղափոխվել է մինչև հոկտեմբերի 15: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |