Շավարշ Քոչարյան. ԼՂՀ անկախության ճանաչումը միշտ Հայաստանի ներքին քաղաքականության օրակարգում է 5 հոկտեմբերի 2010 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կողմից Ադրբեջանի անկախությունը նրա` դե ֆակտո գոյություն ունեցող սահմանների շրջանակում ճանաչելը շատ ճիշտ առաջարկ է: Նման առաջարկ կատարվել է դեռևս 1991 թվականին, այն ենթադրում էր, որ Հայաստանը միանգամից կճանաչի և’ ԼՂՀ, և’ Ադրբեջանի անկախությունը: Այդ մասին ՀՀ խորհրդարանում հոկտեմբերի 5-ին Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին «Ժառանգության» օրինագծի քննարկման ժամանակ հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հայկական կողմի շահերին կհակասի, եթե բոլոր խորհրդարանական խմբակցությունները «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագիծը խորհրդարանի մեծ օրակարգում ներառելու մասին համատեղ փաստաթուղթ ստորագրեն, Շավարշ Քոչարյանը նկատել է, որ ԼՂՀ անկախության ճանաչումը միշտ Հայաստանի ներքին քաղաքականության օրակարգում է: «Սակայն Արցախը պետք է դե-յուրե ճանաչել այն ժամանակ, երբ դա առավելապես արդյունավետ լինի»,- ընդգծել է նա: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |