ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը ՀԲ-ին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը ճանապարհաշինության ոլորտում 5 հոկտեմբերի 2010 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանիտրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի (ՀԲ) տրանսպորտային ծրագրերի ղեկավար Բենջամին Գերիկեի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես նշվում է ՀՀտրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, նախարարըշնորհակալություն է հայտնել բանկի ներկայացուցչին` ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագիրը» Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում լավագույներից մեկը ճանաչելու և հատուկ մրցանակ շնորհելու համար և նշել, որ այն ոչ միայն ուրախացնող է, այլև պարտավորեցնող: Նախարար Մանուկ Վարդանյանը տեղեկացրել է, որ Համաշխարհայինբանկի կողմից ֆինանսավորվողհերթական վարկային ծրագիրըմինչև տարեվերջ կսկսիիրականացվել, ինչպես նաև առաջարկել է հաջորդ ծրագրում ընդգրկել ոչ միայն կենսական նշանակության ճանապարհները, այլև ընդյալնել ճանապարհային ցանցը` ներկառելով նաև գլխավոր մայրուղիները: Մանուկ Վարդանյանը կարևոր խնդիր է համարել ճանապարհների պահպանման և սպասարկման հարցում բանկի աջակցությունը` նկատի ունենալով տարբեր երկրներում կիրառվող լավագույն փորձի ուսումնասիրությունը: Մանուկ Վարդանյանը տեղեկացրել է նաև, որ նախարարությունում արդեն մշակվել է նոր կարգ, որը զգալիորեն կնպաստի իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ վերահսկողության բարձրացմանը և որակի բարելավմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ճանապարհաշինարարության ոլորտում նոր լուծումների ներդրման խնդիրները, մասնավորապես ճանապարհածածկի ամրությունըստուգողսարքավորումների ձեռքբերումը: ՀԲ-իներկայացուցիչը բարձրէ գնահատել «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի» ընթացքը և կատարված աշխատանքները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել |