Գալուստ Սահակյանը «Ժառանգությանը» խնդրել է «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագիծն առայժմ չդնել քվեարկության![]() 5 հոկտեմբերի 2010 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Իր ազգային պետությունն ինքնորոշման ճանապարհով ստեղծած ազգի ինքնորոշման իրավունքը պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից: Այդ մասին ՀՀ խորհրդարանում հոկտեմբերի 5-ին Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին «Ժառանգության» օրինագծի քննարկման ժամանակ հայտնել է ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը: «Մենք ինքներս մեզ ճանաչելու խնդիր չունենք: Մենք պարբերաբար հայտարարում ենք, որ Ղարաբաղն անկախ պետություն է, կամ որ Ղարաբաղը մերն է: ԼՂՀ-ն նպատակ է, այլ ոչ թե միջոց»,- ընդգծել է ՀՀԿ խմբակցության նախագահը` ավելացնելով, որ խմբակցությունը դեմ է հանդես գալիս այդ նախաձեռնությանը, բայց ոչ օրինագծին: Ինչպես նկատել է Սահակյանը, քվեարկության դեպքում ՀՀԿ խմբակցությունը դրա ընդունմանը «դեմ» կքվեարկի: «Սակայն ես ընդդիմությանը խնդրում եմ բավարարվել այս օրինագծի քննարկմամբ միայն և այն քվեարկության չդնել, քանի որ դա կվնասի թե’ մեզ, և թե’ ձեզ»,- հայտնել է Սահակյանը: ՀՅ Դաշնակցություն խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանն իր հերթին ընդգծել է, որ Դաշնակցությունն այժմ դեմ է այդ օրինագծի քննարկմանը: «Սա այն հարցը չէ, որը պետք է քննարկել և «դեմ» քվեարկել կամ չքվեարկել: Այս հարցի շուրջ պետք է համընդհանուր համաձայնություն լինի, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը քվեարկեն դրա ընդունման օգտին: Բայց քանի որ իշխանությունների ու ընդդիմության միջև փոխզիջման բացակայության պատճառով այս հարցն այստեղ է հասել, ապա քվեարկության դեպքում խմբակցությունը «կողմ» կքվեարկի»,- նշել է Հովհաննիսյանը: Նա ավելացրել է նաև, որ եթե ապագայում սադրանքներ լինեն, ապա դրա համար արդեն պատասխանատվություն են կրելու իշխանությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |