Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպում չունեցան մամուլի հետ

PanARMENIAN.Net - Բաքվում կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցում էին Միգրացիայի միջազգային կազմակերպության և ՄԱԿ Փախստականների գերագույն կոմիսարիատի փորձագետները: Այնուհետև հանդիպումը շարունակվել է նախարարի և համանախագահների մասնակցությամբ: Հանդիպումը տևել է 3 ժամ, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կից տարածքներում գնահատման առաքելության գործունեությանն առնչվող հարցեր: Հանդիպումից հետո համանախագահները ոչ մի հայտարարություն չեն կատարել լրագրողներին, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---