Հրայր Կարապետյանը ցանկություն է հայտնել խորհրդարանական լսումներ կազմակերպել հայկական բանակում ողբերգական միջադեպերի վերաբերյալ

Հրայր Կարապետյանը ցանկություն է հայտնել խորհրդարանական լսումներ կազմակերպել հայկական բանակում ողբերգական միջադեպերի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Վերջին մահացու դեպքերը հայկական բանակում պետք է հանգամանորեն հետաքննվեն և բացահայտվեն: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում հայտնել է ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր, ազգային անվտանգության, պաշտպանության և ներքին գործերի հարցերով ՀՀ խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:

Կարապետյանի խոսքով, այդ միջադեպերն իր ղեկավարած հանձնաժողովի ակնդետ ուշադրության տակ են: «Մենք պատրաստ ենք նաև խորհրդարանական լսումներ կազմակերպել այդ հարցի վերաբերյալ»,- նկատել է նա:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---