Գորան Բրեգովիչը ելույթ կունենա Երևանում 5 հոկտեմբերի 2010 - 21:20 AMT PanARMENIAN.Net - Գորան Բրեգովիչը հանդես կգա Երևանում իր Հարսանեկան-թաղման նվագախմբի հետ: Հայտնի սերբ երաժշտի համերգը տեղի կունենա նոյեմբերի 15-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Երևանյան հեռանկարներ» 11-րդ փառատոնի հատուկ ծրագրի շրջանակներում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: Ըստ նրա, «Alcohol» անվանումը կրող ծրագրում կընդգրկվեն կոմպոզիտորի երգերը: Նվագախումբը Երևան կժամանի ամբողջական կազմով: «Այս փառատոնը Էդինբուրգի, Բեռլինի և այլ առաջատար փառատոնների նմանությաբ, դասական և ժամանակակից երաժշտության հետ միասին, որը կազմում է փառատոնի հիմնկան մասը, տարին մեկ անգամ հայ հանրությանն է ներկայացնում նաև հատուկ նախագծեր, որի շրջանակներում Հայաստան են հրավիրվում ջազ, ազգային և հոգևոր երաժշտության լավագույն կատարողներ»,-ասել է Սոնա Հովհաննիսյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |