Ստրասբուրգում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները 6 հոկտեմբերի 2010 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ կայացել է Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի գործունեության վերականգնման հարցերով Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը: Հանդիպումն անցկացվել է ԵԽԽՎ նախագահ Մևվլութ Չավուշօղլուի նախաձեռնությամբ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը և նրա տեղակալ Արմեն Ռուստամյանը: Ադրբեջանական կողմից ներկա էին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովն ու պատվիրակության անդամ Սաբիր Հաջիևը: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Մատիաս Սորինասը: Երկու երկրների խորհրդարանականները պայմանավորվել են, որ պատվիրակությունների նոր հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, հաղորդում է Trend գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում |