Արցախում ՏՀՏ առաջատարների հանդիպմանը կմասնակցեն շուրջ 30 ընկերություններ 6 հոկտեմբերի 2010 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 9-10-ը «ՏՀՏ լիդերների հանդիպում» համաժողովն առաջին անգամ կանցկացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ի թղթակցին Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մամլո ծառայությունում, այն նվիրված է Հայաստանում և Արցախում Տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման խնդիրներին: Ֆորումի օրակարգում լինելու են հետևյալ թեմաները. Տեխնոլոգիական ձեռներեցության ներդրման խնդիրներ, Տեխնոլոգիական զարգացման և կիրառման խնդիրները Արցախում, Տեխնոլոգիական ձեռներեցության ֆինանսավորման հնարավորություններ, էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման խնդիրներ Հանդիպում-ֆորումի ընթացքում կանցկացվեն նաև կլոր սեղան քննարկումներ, որոնց ընթացքում կարծարծվեն հետևյալ հարցերը` հեռահաղորդակցության խնդիրներ, տեխնոլոգիական լուծումներ արդյունաբերության համար /հանքաարդյունաբերություն, էներգետիկա, սննդի մշակում և այլն/, անվտանգության համակարգերում տեխնոլոգիական լուծումների ներդրման խնդիրներ, հեռաբժշկություն, էլեկտրոնային կառավարման ներդրման խնդիրներ և այլն: Ֆորումին կմասնակցեն ԼՂՀ տնտեսական զարգացման, ՀՀ Էկոնոմիկայի նախարարները, ինչպես նաև ՏՀՏ հայաստանյան շուրջ 30 ընկերություններ, բիզնեսի այլ ոլորտների, միջազգային կազմակերպությունների շուրջ 80 ներկայացուցիչներ։ Համաժողովը կբացի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |