ՀՀ ԱԳ նախարար. ԵԱՀԿ ՄԽ դաշտային առաքելությունն այսօր Երևան կժամանի 6 հոկտեմբերի 2010 - 18:41 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ դաշտային առաքելությունը դեռևս Լեռնային Ղարաբաղ չի ժամանել: Առաքելության մասնակիցները Երևան կժամանեն, այնուհետև կմեկնեն Ստեփանակերտ: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հարցին, հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: ՀՀ նախարարի խոսքով, ԵԱՀԿ ՄԽ առաքելությունն արդեն եղել է Ադրբեջանում: Էդվարդ Նալբանդյանն ավելացրել է, որ ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն ու Իգոր Պոպովը նախկինում չէին այցելել հակամարտության տարածաշրջան, և այս առաքելությունը նրանց համար հարմար առիթ է տեղում իրադրությանը ծանոթանալու առումով: Ինչ վերաբերում է փախստականների հարցին, ապա Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ հայկական կողմը պարբերաբար բարձրացրել է հայ փախստականների խնդիրը միջազգային կազմակերպություններում: «Ես գտնում եմ, որ դաշտային առաքելությունը միջնորդների համար լավ հնարավորություն կդառնա հայ փախստականների հետ հանդիպելու համար»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը: ԵԱՀԿ դաշտային առաքելությունը Լեռնային Ղարաբաղին կից տարածքներում տեղի կունենա հոկտեմբերի 4-ից 14-ը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |