Մարսելում ծանոթացան Արցախի արդյունաբերությանը![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Մարսել քաղաքում կազմակերպված միջազգային տոնավաճառի շրջանակներում նշվել է հայկական տաղավարի բացման օրը, որն այս անգամ ներկայացնում էր Արցախը: Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն, Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն, միջոցառմանը ներկա էին հայկական համայնքի, տեղական իշխանությունների, ԶԼՄ ներկայացուցիչներ: Կազմակերպիչներից ողջույնի խոսքով հանդես են եկել Մարսելի հայ երիտասարդության մշակութային կենտրոնի նախագահ Կարո Հովսեփյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը, ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, ով իր երախտագիտությունն է հայտնել կազմակերպիչներին և այցելուներին, ինչպես նաև Ֆրանսիայի հարավային շրջանի (Provence Alpes Cotes d'Azur) ընդհանուր խորհրդի նախագահ Ժան-Նոել Գերրինին Արցախի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար: Տոնավաճառին ցուցադրվել են ԼՂՀ-ում արտադրված արհեստագործական արտադրության և թեթև արդյունաբերության բազմաթիվ նմուշներ: Ցուցադրվել է նաև Արցախին նվիրված ֆիլմ, տեղի է ունեցել կլոր սեղան, որի ընթացքում Կարեն Եսայանը և «Արցախ Ֆրութ» ձեռնարկության տնօրեն Գագիկ Ներսիսյանը պատասխանել են ներկաների հարցերին` Արցախի տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |