Առայժմ հայտնի չէ, թե Հայաստանի գծով ԵԽԽՎ համազեկուցողները երբ կժամանեն Երևան

Առայժմ հայտնի չէ, թե Հայաստանի գծով ԵԽԽՎ համազեկուցողները երբ կժամանեն Երևան

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգային հանձնաժողովը հոկտեմբերի 5-ի երեկոյան ձեռնամուխ եղավ Հայաստանի ղեկավարության ներկայացրած բարեփոխումների նախագծի քննարկմանը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, քննարկման ընթացքում հայկական ընդդիմության ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռվեց ներկայացնելու իրենց մոտեցումները Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված իրադրության առնչությամբ:

Ինչպես հաղորդել է հայ խորհրդարանականը, իրենից բացի քննարկման ժամանակ զեկույցներ ներկայացրեցին Արմեն Ռուստամյանը (ՀՅ «Դաշնակցություն»), Արման Գրիգորյանը (Հայ ազգային կոնգրես): «Քննարկման ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները հայտնեցին, որ հայկական իշխանությունները չեն կատարում ԵԽԽՎ առջև ստանձնած պարտավորությունները: Ինձ թվում է, որ Հայաստանի գծով ԵԽԽՎ համազեկուցողները քաջ գիտակցում են, որ Հայաստանը չի կատարում ստանձնած պարտավորությունները»,- ասել է Զարուհի Փոստանջյանը:

Նա ավելացրել է, որ առայժմ հայտնի չէ, թե Հայաստանի գծով ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Գորան Լինդբլադը երբ կժամանեն Երևան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---