«Հայռուսգազարդ»-ում այնուամենայնիվ հաստատել են դեպի Հայաստան ռուսական գազի առաքման դադարեցման մասին վրացական վարկածը

«Հայռուսգազարդ»-ում այնուամենայնիվ հաստատել են դեպի Հայաստան ռուսական գազի առաքման դադարեցման մասին վրացական վարկածը

PanARMENIAN.Net - «Հայռուսգազարդ»-ում հաստատել են դեպի Հայաստան ռուսական գազի առաքման դադարեցման մասին վրացական վարկածը, որի համաձայն դա կապված է վերականգնողական աշխատանքների հետ Հյուսիս-Հարավ գազամուղի վրա:

Վրաստանի գազի մատակարարման ընկերությունը նախատեսում է վերականգնողական աշխատանքներ կատարել Ղազախ-Սագուրամո 1000մմ-ոց գազամուղի վրա: Ըստ վրացական ԶԼՄ-ների, հայկական և ռուսական կողմերը տեղեկացված էին այդ մասին: Սակայն, սկզբում «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո քարտուղարը տեղյակ չէր այդ մասին և պարզաբանումներից հետո միայն հաստատեց վրացական վարկածը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---