Հայաստանի ԱԺ փոխխոսնակ է ընտրվել Սամվել Բալասանյանը

Հայաստանի ԱԺ փոխխոսնակ է ընտրվել Սամվել Բալասանյանը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ-ում քվեարկության արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Սամվել Բալասանյանն ընտրվել է ԱԺ փոխխոսնակ: Քվեարկությանը մասնակցել է 83 պատգամավոր, որոնցից 74-ը «կողմ» է քվեարկել, 6-ը՝ «դեմ», և 3 քվե անվավեր է ճանաչվել: «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» խմբակցությունը չեն մասնակցել քվեարկությանը:

Հանդես գալով շնորհակալական խոսքով՝ Սամվել Բալասանյանն ասել է. «Ես երախտապարտ եմ բոլորին, ով քվեարկել է իմ օգտին, իսկ նրանց, ով դեմ է քվեարկել, կասեմ, որ ապացուցելու եմ իմ լավ աշխատանքը»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---