Ֆրանսիան կարևորում է Հայաստանի դերը Կովկասում կայունության ապահովման գործում 7 հոկտեմբերի 2010 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան մեծապես կարևորում է Հայաստանի դերը Կովկասում կայունության ապահովման գործում, ասվում է Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Քուշների ուղերձում, որը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովն ընթերցեց Երևանում հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի շրջանակներում: «Ֆրանսիան մեծ ցանկություն ունի, որ երկխոսությունը Հայաստանի ու Թուրքիայի միջև հստակ լինի, իսկ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի Մադրիդյան սկզբունքների համաձայն: Այս երկխոսությունը չափազանց կարևոր է Կովկասում խաղաղության ու անվտանգության ապահովման համար»,-ասել է նա: Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի, երկու երկրներին միավորում են ընդհանուր արժեքները, որոնք թույլ տվեցին Հայաստանին անդամակցել Եվրոպայի Խորհրդին և ապահովել անվտանգությունը Կոսովոյում: «Այդ հատուկ կապը մեր երկրների միջև հաստատվել է նաև շնորհիվ Ֆրանսիայի հայ համայնքի: Հատկապես կարևորվում է համագործակցությունը երկու երկրների միջև տարածաշրջանների մակարդակով, և այն պետք է ֆինանսական աջակցություն ստանա»,-ասվում է ուղերձում:
Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |