Մոսկվայում փորձում են պարզել, թե ինչու են հայերն ու հրեաները կյանքի հանդեպ սկզբունքորեն տարբեր մոտեցումներ քարոզում

PanARMENIAN.Net - Հայ երիտասարդության մտավոր փոխգործակցության ընկերակցության (ՍԻՎԱՄ) Քննարկման ակումբի նիստը «Հայերն ու հրեաները` եղբայրաբա՞ր, թե՞ խելքով» թեմայով տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը: Այդ մասին հաղորդում է ՍԻՎԱՄ-ի մամլո ծառայությունը:

«Քննարկման շրջանակներում մենք կփորձենք պարզել, թե ինչու մեր պատմությունների, ազգային մտածելակերպի և այլ գործոնների ընդհանրության դեպքում հայերն ու հրեաները կյանքի, սփյուռքի ձևավորման, բիզնեսի, պետության հանդեպ սկզբունքորեն տարբեր մոտեցումներ են քարոզում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երկու ընդդիմադիր խոսնակներ` Արմեն Բեկլարյանն ու Աննա Էլչյանը, կներկայացնեն իրենց ելույթները և վայրկենաչափների օգնությամբ կփորձեն լսարանին համոզել իրենց դիրքորոշման իրավացիության հարցում:

Մասնակիցները կարող են արտահայտել իրենց դիրքորոշումը, ինչպես նաև հարցեր տալ խոսնակներին ու փորձագետներին:

«ՍԻՎԱՄ-ը զգուշացնում է, որ քննարկման ընթացքում ցանկացած ազգայնական, վարկաբեկող, շովինիստական արտահայտություններ ու մեկնաբանություններ անհապաղ կանխվելու են, իսկ մեղավորները հեռացվելու են լսարանից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---