Հայ գերու մահվան վերաբերյալ Բաքվի պաշտոնական դիրքորոշումը պատասխանատվությունից խուսափելու ցինիկ փորձ է

Հայ գերու մահվան վերաբերյալ Բաքվի պաշտոնական դիրքորոշումը պատասխանատվությունից խուսափելու ցինիկ փորձ է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել գրավոր հռչակագիր Ադրբեջանի կողմից գերեվարված հայ հովիվի` Մանվել Սարիբեկյանի սպանության վերաբերյալ: Հռչակագրի տակ ստորագրել են ԵԽԽՎ 26 պատգամավորներ, նրանց թվում և` հայկական պատվիրակության անդամները:

«2010 թվականի հոկտեմբերի 5-ին մահացել է Ադրբեջանում գերության մեջ հայտնված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մանվել Սարիբեկյանը: Հայաստանի սահմանամերձ գյուղի հովիվ Մանվել Սարիբեկյանը հոտն արածացնելիս գերեվարվել էր Ադրբեջանական ուժերի կողմից սահմանի վրա: Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը և Ռազմական դատախազությունը հայտարարել են, թե Մանվելը ինքնասպանություն է գործել: Ավելի վաղ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութի մեջ Մանվելի վրա նկատելի էին բռնության հետքեր: ԵԽԽՎ-ն ցնցված է Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ և այս ողբերգության համար խստագույնս դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին: Նրանց գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես` Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցայի 2-րդ և 3-րդ հոդվածների, Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին ՄԱԿ-ի և Ժնևյան կոնվենցիաների, որոնց անդամ է Ադրբեջանը, վայրագ խախտում է: ԵԽԽՎ-ն հորդորում է Ադրբեջանին` միջազգային փորձագետների ներգրավմամբ ամբողջական և թափանցիկ հետաքննություն իրականացնել և արդարադատության առջև կանգնեցնել Մանվել Սարիբեկյանի մահվան համար պատասխանատու պաշտոնատար անձանց: Ադրբեջանի պաշտոնական տեսակետը, թե Մանվել Սարիբեկյանը ինքնասպանություն է գործել, նրա մահվան համար պատասխանատվությունից խուսափելու ցինիկ փորձ է, քանզի Ադրբեջանը և նրա պաշտոնյաները ուղղակի պատասխանատվություն են կրում գերու կյանքի և անվտանգության համար»,- ասվում է հռչակագրում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---