«ԱրմենՏել» ընկերությունն աջակցում է պետական ծառայողների որակավորման բարձացման ծրագրին 8 հոկտեմբերի 2010 - 12:57 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) կազմակերպեց և աջակցեց ՀՀ պետական ծառայողների համար ծրագրերի կառավարման բնագավառում որակավորման բարձացման ծրագրին: ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդով ընտրված պետական ծառայողների մասնագիտական ուսուցումը իրականացվում է «Փի-Էմ Էքսպերտ» միջազգային կազմակերպության փորձագետների կողմից PMI PMBOK® ստանդարտով` PMI® (Project Management Institute) որակի չափորոշիչներով: Պետական ծառայողների վերապատրաստումը, ովքեր զբաղվում են Հայաստանի արդյունաբերական ներուժի և ենթակառուցվածքների զարգացմամբ, անց է կացվում Beeline կորպորատիվ համալսարանում: «Հավատարիմ մնալով սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը «ԱրմենՏել» ընկերությունը ավանդաբար աջակցում է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում գտնվող ուսումնական ծրագրերին: Մենք մեծ նշանակություն տվեցինք ՀՀ վարչապետի ելույթին, որտեղ խոսվում էր կառավարման հմտությունների բարձացման անհրաժեշտության մասին և որոշեցինք կիսվել մեր փորձով: Հույս ունեմ, որ մեր կողմից իրականացող վերապատրաստումը կծառայի իր նպատակին ուղղված լինելով երկրի բարօրությանը և վառ ապագայի կերտմանը»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն իր ողջույնի խոսքում: Վերապատրաստման ավարտից հետո մասնակիցները կստանանան վկայական, որը հավասարազոր է 24 ակադեմիական ժամի (PDU): Դրանք հետագայում կհանվեն այն 35 պարտադիր ժամերից, որոնք անհրաժեշտ են РМР (Project Management Professional) որակավարում ստանալու համար, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |