Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ցանկանում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը կատարելագործված տեսնել

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ցանկանում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը կատարելագործված տեսնել

PanARMENIAN.Net - Որքան արագ կատարելագործվի «Հեռուսատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, այնքան լավ, քանի որ Հայաստանի իրավակիրառական փորձն այդքան զարգացած չէ միայն ընդհանուր դրույթներով ղեկավարվելու համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Ինչպես նշել է Հարությունյանը, մարդու իրավունքների պաշտպանի նախագահությամբ արդեն ստեղծվել է 10 հոգուց կազված համապատասխան աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով: «Այդ խմբի մեջ մտնում են հասարակական հատվածի ներկայացուցիչներ, համապատասխան պետական գերատեսչությունների 4 ներկայացուցիչներ, Հանրային խորհրդի մեկ ներկայացուցիչ և մարդու իրավունքների պաշտպանը»,- ասել է Արմեն Հարությունյանը:

Նրա խոսքերով, աշխատանքային խումբն իր առաջին նիստը կանցկացնի հոկտեմբերի 11-ին և այդպիսով կորոշի իր հետագա գործունեությունը: «Ես ինքս անձամբ կողմ են նրան, որ այդ խումբը հնարավորինս արագ ավարտի օրենքի մշակումը»,- նշել է Ա. Հարությունյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---