Վրաստանը չի խոչընդոտի Ռուսաստանի անդամակցությանը ԱՀԿ-ին 8 հոկտեմբերի 2010 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը չի խոչընդոտի Ռուսաստանի անդամակցությանը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), հինգշաբթի Վաշինգտոնում հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին: Ըստ նրա, անդամակցությունը ԱՀԿ-ին կնպաստի նրան, որ «Ռուսաստանն առավել քաղաքակիրթ դառնա», գտնում է Վրաստանի վարչապետը: Այդ կազմակերպությունների կանոնների համաձայն, ԱՀԿ-ին անդամակցող ցանկացած երկիր կարող է արգելափակել մեկ այլ պետության անդամակցությունը: Գիլաուրին նշել է նաև, որ Վրաստանը պատրաստ է «ցանկացած պահի» բանակցել ՌԴ-ի հետ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Միևնույն ժամանակ, ըստ Associated Press-ի, մեկ օր առաջ Վրաստանի վարչապետը հայտարարել էր, թե Վրաստանը կհամաձայնվի Ռուսաստանի անդամակցությանը ԱՀԿ-ին, եթե վրաց մաքսավորներին թույլատրվի մուտք գործել Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի տարածք: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |