Հայաստանի կառավարությունը որոշել է ավելի շատ աշխատել և ավելի քիչ ծախսել

Հայաստանի կառավարությունը որոշել է ավելի շատ աշխատել և ավելի քիչ ծախսել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել հակացիկլային քաղաքականության իրագործմանը, երբ պետք է շատ աշխատել և քիչ ծախսել, դրանով էլ պայմանավորված է կառավարության որոշումը բարձրացնել ամենամսյա նվազագույն աշխատավարձի չափը 2500 դրամով: Այդ մասին Երևանում հոկտեմբերի 8-ին լրագրողներին մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Միաժամանակ նա ավելացրել է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը տոկոսային արտահայտմամբ, անկասկած, ցածր է գնաճի ցուցանիշից: Այնումենայնիվ, աշխատավարձերի բարձրացումը, որը նախատեսված է 2011-ի պետբյուջեի նախագծով մշակույթի ոլորտում 15 տոկոսով, նպաստները` 18 տոկոսով, կենսաթոշակները` 10 տոկոսով, թույլ կտա մեղմացնել գնաճի ճնշումը:

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 7-ի նիստում հաստատել է ՀՀ օրենսդրությունում «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Հայաստանում նվազագույն աշխատավարձը 30 հազար դրամից կդառնա 32.5 հազար դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---